Պատերազմն Ուկրաինայում կավարտվի 2024-ին․ Չեխիայի նորընտիր նախագահ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ զրուցել է Չեխիայի ընտրված նախագահ, պաշտոնաթող գեներալ Պյոտր Պավելի հետ և նրան հրավիրել այցելել Կիև։
«Ես անձամբ շնորհավորել եմ Պյոտրին՝ Չեխիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան և չեխ ժողովրդին անմնացորդ աջակցության համար։ Ես նրան հրավիրել եմ այցելել Ուկրաինա»,- գրել է Զելենսկին։
BBC-ի փոխանցմամբ՝ Պավելը հարցազրույց է տվել չեխական հեռուստատեսությանը, որում կոչ է արել պահպանել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։
«Եթե օբյեկտիվ արտահայտվեմ, ապա [Եվրամիության պատժամիջոցները] խաթարում են Ռուսաստանի հնարավարությունները՝ ավելի շատ ներդրումներ անելու Ուկրաինայում պատերազմի մեջ», - ասել է Պավելը:
«Անհրաժեշտ է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա բոլոր ճակատներում՝ հակամարտությունը դադարեցնելու համար հօգուտ Ուկրաինայի՝ երկրի, որը հարձակման է ենթարկվել», - ասել է նորընտիր նախագահը:
Նրա կարծիքով, քանի որ Ռուսաստանի մոտ սպառվում է ժամանակակից սպառազինությունն ու վերապատրաստված զինվորական անձնակազմը, պատերազմը կարող է ավարտվել 2024 թվականին:
Կարծիքներ