Ի՞նչ է ակնկալում Արմեն Մարտիրոսյանը  նախարարությունների միավորումից

Ի՞նչ է ակնկալում Արմեն Մարտիրոսյանը  նախարարությունների միավորումից

ՀՀ մշակույթի նախարարությունը միավորվեց կրթության եւ գիտության նախարարության հետ, ինչը ողջունում են մշակույթի ոլորտի մի շարք գործիչներ։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է ակնկալում երկու նախարարությունների միավորումից։

««Անտարեսը» ակնկալում է, որ օպտիմալացում լինի, Արմեն Մարտիորսյանն ակնկալում է, որ օր առաջ փակվի մշակույթի հատվածը, եւ մշակույթն ուսումնասիրվի որպես կրթական տարր։ Դպրոցներում, բուհերում, մանկապարտեզներում պետք է բարձրացնել մշակութային ցենզը, եւ ցանկացած հայաստանցու համար մշակույթի սպառումը դառնա կենսական անհրաժեշտություն»,- նշեց մեր զրուցակիցը։