Նոր պաշտոն Պետրոս Ղազարյանի համար

Նոր պաշտոն Պետրոս Ղազարյանի համար

Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնում, այս լուրը նա հաստատեց մեզ հետ հեռախոսազրույցում։ Պետրոս Ղազարյանին հարցրինք, թե իր համար անակնալ չէ՞ր այդ նշանակումը՝ նկատի ունենալով, որ 1 ամսից քիչ ավելի է, ինչ Հանրային հեռուստաընկերությունում է, նա ասաց, որ կարող էր նույնիսկ տեղափոխված էլ չլիներ, դա պարտադիր չէ այդ պաշտոնին նշանակվելու համար։ Ապա նշեց, որ նախօրոք պայմանավորվածություն չի եղել Հ1-ի ղեկավարության հետ, որ հետագայում այդ պաշտոնին է նշանակվելու։

Պարզեցինք նաև, որ Պետրոս Ղազարյանը շարունակելու է Հ1-ի եթերում վարել իր հաղորդումը։

Նշենք, որ Ղազարյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Վահագն Թևոսյանը, որը այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։