Վարդան Այվազյանին ձերբակալեցին

Վարդան Այվազյանին ձերբակալեցին

ԱԱԾ-ն ձերբակալել է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին: Այս մասին քիչ առաջ Hraparak.am-ին հայտնեց Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա ասաց, որ Այվազյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:

Նշենք, որ մենք տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Այվազյանի բնակարանում և Չարենցավանի նրա գրասենյակում: