Նեյմարը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի 3 թեկնածուների ցանկից դուրս մնալու մասին

Նեյմարը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի 3 թեկնածուների ցանկից դուրս մնալու մասին

Տեղեկացրել էինք, որ ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկը:

Այս մրցանակին հավակնում են ՝ Ռոբերտ Լևանդովսկին (Բավարիա), Լեո Մեսսին (Բարսելոնա) և Կրիշտիանու Ռոնալդուն (Յուվենտուս):

ՖԻՖԱ-ն հրապարակել է նաև տարվա լավագույն մարզչի հավակնորդների ցանկը:
Այս մրցանակին հավակնում են երեք մարզիչներ՝ Հանս -Դիտեր Ֆլիկ (Բավարիա), Յուրգեն Կլոպ (Լիվերպուլ) և Մարսելո Բիելսա (Լիդս):

Տարվա լավագույն դարպասապահ մրցանակի թեկնածուները ևս հայտնի են՝
Մանուել Նոյերը (Բավարիա), Յան Օբլակ (Աթլետիկո) և (Ալիսոն Բեքեր):

ՖԻՖԱ-ի հրապարակումից ժամեր անց ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որը նույնպես հավակնում էր հայտնվել այս եռյակում, թվիթերյան իր էջում անդրադարձել է իր՝ եռյակից դուրս մնալու խոսակցություններին, դրանով ծաղրելով նաեւ ՖԻՖԱ-ին։

«Քանի որ թենիսում ոչինչ չստացվեց, ես կանցնեմ բասկետբոլին», – գրել է բրազիլացին:

«Մեզ համար դու միշտ էլ լավագույն ֆուտբոլիստների շարքում կլինես», – այս մասին էլ գրել է Նեյմարի հայրը ինստագրամի իր էջում։