Ինձ ընդամենը մի բանում կարելի է մեղադրել․ Արա Բաբլոյան

Ինձ ընդամենը մի բանում կարելի է մեղադրել․ Արա Բաբլոյան

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը իշխանության յուրացման վերաբերյալ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ։ Սրա վերբերյալ Բաբլոյանը այսօր կարճ պատասխան տեց՝ ասելով, որ դեռ առիթներ կունենա այդ մասին խոսելու․

«Որևէ կասկածանք չունեմ, միակ կասկածանքս, որ կա, ավելի ճիշտ՝ վստահ եմ․ ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության։ Այդ հարցում հստակ կա մեղադրանք։ Եթե որոշեն դա քննել, ապա կհաստատեն»։