Պատերազմն ավարտված չի համարվի, քանի դեռ Եգիպտոսի և Գազայի սահմանը չի փակվել․ Նեթանյահու

Պատերազմն ավարտված չի համարվի, քանի դեռ Եգիպտոսի և Գազայի սահմանը չի փակվել․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Համասի դեմ պատերազմն ավարտված չի համարի, քանի դեռ Եգիպտոսի և Գազայի սահմանը չի փակվել, հայտնում է CNN-ը։

«Մենք կոչնչացնենք Համասը, kապառազմականացնենք Գազան, բայց ռազմական տեխնիկան և այլ մահաբեր զենքերը կշարունակեն հոսել այս հարավային անցումով, այնպես որ, իհարկե, մենք պետք է փակենք այն», - մեջբերում է հեռուստաալիքն Իսրայելի վարչապետին։

CNN-ը բացատրում է, որ Նեթանյահուն նկատի ուներ 14 կիլոմետր երկարությամբ Ֆիլադելֆիայի միջանցքը, որը ծառայում է որպես բուֆերային գոտի Եգիպտոսի և Գազայի սահմանին։ Իսրայելն ասում է, որ դրա շրջափակումը կենսական նշանակություն ունի իսրայելցիներին Համասից պաշտպանելու համար: