«Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

«Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

Քիչ առաջ ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգը։

Եվրատեսիլյան ուղեգրի համար պայքարում էին․

01 Agop

02 Կարինա EVN

03 Music Հայկ

04 ERNA

05 Եվա Rida

06 Աթենա Մանուկյան

07 Գաբրիել Ջիգ

08 Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ

09 Միրիամ Բաղդասարյան

10 Վլադիմիր Արզումանյան

11 Արթուր Ալեք

12 TOKIONINE

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, Հանրային հեռուստաընկերության ժյուրիի և հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում  հաղթող ճանաչվեց հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում՝ մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։