Ավագանու թեկնածուն՝ ճոպանուղային համակարգի հնարավորությունների մասին

Ավագանու թեկնածուն՝ ճոպանուղային համակարգի հնարավորությունների մասին

«Ապրելու երկիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանը գրում է.

«Ճոպանուղային համակարգի հնարավորությունների մասին: 

Ամենամիջին վիճակագրական տրանսպորտային ճոպանուղու ուղեգիծը մեկ ժամում մեկ ուղղությամբ տեղափոխում է նվազագույնը 1500 ուղևոր։ Հիմա, նույն քանակի ուղևոր տեղափոխելու համար անհրաժեշտ է 55 տեղանոց մոտ 28 MAN ավտոբուս։ Այսինքն, ամեն 2 րոպեն մեկ պետք է կանգառ գա մեկ ավտոբուս, որպեսզի հնարավոր լինի մեկ ժամում 1500 ուղևոր տեղափոխել մեկ ուղղությամբ։ ԱՄԵՆ 2 ՐՈՊԵՆ ՄԵԿ։ 

Հիմա հարց (հռետորական). Երևանում կա՞ հանրային տրանսպորտ, որը ունի ուղևորափոխադրման նման հզորություն։ Քանի՞ MAN ավտոբուս պետք է ներկրեք ու լցնեք փողոցները, երթևեկության գծեր խլեք, որպեսզի կարողանաք գոնե մոտենալ այս ցուցանիշին։ Հարմարավետության մասին էլ անիմաստ եմ համարում խոսելը։

Երբ փորձում ես գնահատական տալ մի համակարգի, որի մասին գաղափար անգամ չունես, իսկ քո իրականացրած «բարեփոխումը» ընդամենը ավտոբուս գնելն է՝ առանց նույնիսկ երթուղիները խելքի բերելու, ապա պետք է մի փոքր զգույշ ընտրել բառերը, քանի որ ասածդ ամեն մի բառ քո դեմ է աշխատելու՝ ցույց տալով կառավարչական մտքիդ սնանկությունն ու իրական բարեփոխումների գնալու անկարողությունը։

Եթե դուք չգիտեք, թե ինչ, ապա մենք ոչ միայն գիտենք՝ ինչ, այլև գիտենք՝ ինչպես։

Շարունակելի։