Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը լավագույն լուծումը չէ 

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը լավագույն լուծումը չէ 

Նախորդ դարի երեսունականներին, երբ ստեղծվեց արտակարգ դատարանը՝ տրոյկան, դրա կործանարար հետևանքների գնահատականը՝ և՛ իրավական, և՛ քաղաքական, տրվեց տասնամյակներ անց։ Իրավամբ, հիմքում դրվեց արդարադատության շահը, որն այդ գործերով երկրորդ պլան էր մղվել։ Հայաստանն այսօր, կարծում եմ, հակակոռուպցիոն դատարան ստեղծելով արդարադատության շղարշի տակ ընտրովի դատավորներով իրականացնելու է ընտրովի արդարադատություն, որն անթոււյլատրելի է։ Արդարադատությունը և առերևույթ թալանած գումարները տոտալ ձևով արդարադատության անվան տակ ետ բերելը միմյանց հետ աղերս չունեն։ Այո, թալանած գումարները պետք է արժանապատիվ ձևով ետ վերադարձվեն, բայց այլ պետական գործիքակազմով, որն առանձին թեմա է և արտակարգ դատարանը չի կարող այդ խնդիրը լուծել: 

Լևոն Բաղդասարյան
ԼեվԳրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն