Սպասում է զորքերի դուրս բերմանը

Սպասում է զորքերի դուրս բերմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս կբերի ամերիկյան զերքերը Սիրիայից՝ կատարելով իր խոստումը, ամենամոտ ապագայում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Թրամփը խոստացել էր, որ ամերիկյան զորքը կհեռանա Արեւելյան Եփրատից։ «Հույս ունենք, որ խոստումը կիրականացվի մոտ ապագայում։ Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի պայմաններում եւ պատրաստ ենք անել այն ինչ հարկ է՝ այն չեզոքացնելու համար»,- TRT-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահը։