Կորոնավիրուսով բոլոր հիվանդացածները կկրեն էլեկտրոնային թեւնոց

Կորոնավիրուսով բոլոր հիվանդացածները կկրեն էլեկտրոնային թեւնոց

Չինական Հոնգկոնգի իշխանությունները հայտարարել են, որ հուլիսի 15-ից բոլոր նրանք, որոնք վարակվել են կորոնավիրուսով եւ գտնվում են ինքնամեկուսացման մեջ, պարտավորված կլինեն կրելու էլեկտրոնային թեւնոցներ։ Այս մասին հայտարարել է տեղի վարչակազմի Առողջապահության դեպարտամանետը։

Դա, ըստ ոլորտային պատասխանատուների, անհրաժեշտ է, որպեսզի վարակակիրները չկարողանան խախտել ինքնամեկուսացման կանոնները՝ նախքան մեկուսացման ժամկետի լրանալը տանից դուրս գալով։ Վերահսկողության այլ միջոցառումներ նույնպես նախատեսվում են։ Նշենք, որ երկուշաբթի Հոնգկոնգում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2863 դեպք։