Ապստամբության օրը ԱՄՆ-ն Կիևին խնդրել է չհարվածել ՌԴ-ին․ CNN

Ապստամբության օրը ԱՄՆ-ն Կիևին խնդրել է չհարվածել ՌԴ-ին․ CNN

Պրիգոժինի ապստամբության օրը ԱՄՆ-ն և արևմտյան դաշնակիցները զանգահարել են Կիև և խնդրել զերծ մնալ Ռուսաստանին հարված հասցնելուց։ Այս մասին հայտնում են CNN հեռուստաալիքի աղբյուրները։

«Մտավախությունն այն էր, որ Ուկրաինան և Արևմուտքը կընկալվեն որպես Պրիգոժինի աջակից և սպառնում են Ռուսաստանի ինքնիշխանությանը», - CNN-ի հետ զրույցում ասել է արևմտյան պաշտոնյան: 

Նրա խոսքով, «մեսիջն այն էր, որ այստեղ նավակը չճոճվի»։ 

Ուղերձը փոխանցվել է արտգործնախարարների, պատգամավորների մակարդակով և դեսպանների միջոցով։

«Դաշնակիցները զգուշացրել են ուկրաինացիներին՝ չհրահրել իրավիճակը։ 
Ասվել է հետևյալը՝ օգտագործեք Ուկրաինայի տարածքում առկա հնարավորությունները, բայց մի խառնվեք ներքին գործերին և մի հարվածեք Ռուսաստանի ներսում հարձակողական ռազմական օբյեկտներին»,- ասել է պաշտոնյան։