Ո՞ւր են Մարտի մեկի մարդասպանները․ Սողոմոնյան

Ո՞ւր են Մարտի մեկի մարդասպանները․ Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ ինչպես երկրորդ նախագահի նկատմամբ քրեական գործի, այնպես էլ կալանքի և ուղեկցող բոլոր հարցերի, այդ թվում ՝ 2018 –ի հուլիսի 28-ին՝ Քոչարյանի կալանավորումից ժամեր անց տրված ասուլիսին իր փաստաբանների հայտարարությունների վերաբերյալ։

«Լրացավ մեկ տարին, ինչ քաղաքական հետապանդում է իրականացվում նախագահ Քոչարյանի նկատմամբ։ Այս հետապնդումն իրականացվում է իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական հետապնդման քողի տակ։ Այդ քողը գնալով մաշվում է և դարձել է ծաղրուծանակի առարկա, արդեն ոչ ոք չի կասկածում։ Հատկապես, վերջին իրադարձությունների լույսի ներքո, երևի գիտեք, որ երեկ կասեցվել են դատավորի լիազորությունները»,-հայտարարեց Վիկտոր Սողոմոնյանը։

Նա նշեց, որ եթե որևէ գյուղապետ առնչվեր Քոչարյանի գործին, այսօր երևի նրան էլ փոխած կլինեին։ Ասաց՝ գուցե մտածում են ՄԻԵԴ դատավորիներին էլ փոխել։ «Մենք չէինք կարող այն ժամանակ իմանալ, որ զանգել  և ասել էին, որ ուզես-չուզես կալանքը պետք է տաս, թեև ենթադրում էինք։ Ասուլիսի գալուց առաջ ես նայում էի նյութերը և հասկացա, որ այս ասուլիսն անհրաժեշտ է ոչ այն պատճառով, որ մեկ տարին բավարար ժամկետ է  արդյունքներ ամփոփելու համար, որ այդ մեկ տարին մեղադրական կողմը  հաստատ չի ամփոփելու, որովհետև ասելիք չունի, խայտառակություն է, այլև ես կարծում եմ՝ քաղաքական տրամաբանությունն  է պահանջում, որ  որոշ հարցեր ֆիքսենք»։

Սողոմոնյանը մի քանի նախադասություններով հիշեցրեց, թե ինչ է այդ օրն ասվել, որ  սա անձնական և քաղաքական վենդետա է, որը չի տեղավորվում իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի, այսօր ևս կրկնում են, որ Քոչարյանի դեմ սարքված քրեական գործն ապօրինի է, կալանքը նույնպես , իսկ գործն էլ կապ չունի Մարտի մեկի զոհերի սպանությունների հետ։ Այսօր ևս Վիկտոր Սողոմոնյանը կրկնում է նույն նախադասությունը։ Նաև, որ գործող իշխանությունների քայլերն ու հայտարարությունները տրամագծորեն տարբերվում են։

«Այն ժամանակ չէինք կարող իմանալ, որ հայտնվելու է  այդ «սուտ Նիկոլ Փաշինյանը» հեշտեգը, այսօր բավական ժողովրդավարություն վայելող, բայց, փաստորեն, ճիշտ էլ ասում էինք։ Մենք չգիտեինք, որ գաղտնալսում է հրապարակվելու,  Մենք այն ժամանակ չէինք կարող ենթադրել, որ ապօրինություններն այս աստիճանի են հասնելու»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը և ավելացրեց․ «Իմիջիայլոց, ասում էինք, թե դուք մտածում եք, որ այսօր Մարտի 1-ի գործն ե՞ն բացահայտում, բացարձակ նման բան չկա։ Այսօր այդ հռետորական հարցերը կրկին ուղղե՞նք, ո՞ւր են Մարտի մեկի մարդասպանները,բացահայտվե՞լ է գոնե մեկ դեպք»։

«Սա՞ է մեկ տարվա արդյունքը»,-հարցնում է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։ Նա նաև նշեց, որ այո, հասարակությունն էլ հասկանում է՝ ինչ է կատարվում։

Նա անցավ  նաև՝ հետաքննության իր խոսքով՝ տխուր արդյունքներին՝ ասելով, որ Մարտի 1-ը չբացահայտվեց ի հեճուկս վարչապետի կեղծ հայտարարության։

«Այն, ինչ ինքը հայտարարեց, բացարձակ սուտ էր, այն, ինչ մենք գիտենք, մնացել է ուժի մեջ, այն, ինչ հետաքննված էր մինչ այդ օրը բացահայտված է։ Այսինքն, թե ինչ է տեղի ունեցել, որ պարտված թեկնածուի կողմնակիցները կազմակերպել են անկարգություններ, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր։ Սա է, որքան էլ չփորձեն սրբագրել մեր նորագույն պատմությունը»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ 

Նա նշեց, թե այս մանիպուլիացիաները պաշտպանվել են նախաքննականա գաղտնիքով, կամ էլ արտահոսքեր են կազմակերպվել  ՀՔԾ-ին մտերիմ մի փաստաբանի կողմից, որը պարբերաբար ահասարսուռ ձայնով ասել է՝ գիտեք՞ ինչեր եմ կարդացել, գիտեք՝ ցնցված եմ։ Հետո, երբ այդ նյութերը հասու դարձան և տրամադրվեց պաշտպանական կողմին,  Ըստ Սողոմոնյանի՝ ակնեղծորեն զարմացել են, թե այդ ինչից են այդքան ցնցված։

«Մի այնպիսի  հանցագործություններ են, որ էսպես․․․ ազգովի ցնցվելու ենք, բացարձակ սուտ էր»,-նշեց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։ 

Նրա գնահատմամբ՝ այս մեկ տարվա ընթացքում շատ վատ շահարկվել է զոհերի արյունը և զոհերի հարազատների գործոնը։  «Սկզբից ստիպում էին, որ հայտարարեն՝ սա մարդասպան է, պետք է նստի, հետո, երբ պարզվեց, որ Ոոբերտ Քոչարյանը արյան հետ որևէ կապ չունի, և նույնիսկ պարզվեց, որ վարչապետն իր խոսքերը հետ է վերցնում և ասում,որ այդ արյուն հեղելը Ռոբերտ Քոչարյանին չէր վերաբերվում, էդ ժամանակ զոհերի հարազատներին սկսեցին ասել, որ չէ, ասեք, որ մեկը մեղավոր է , չէ՞, մեկը պետք է պատասխան տա»,-նշեց Սողոմոնյանը։

Ամփոփելով, Սողոմոնյան ասաց, որ որքան շատ  փորձեն Մարտի մեկի մասով վերաշարադրել պատմությունը, այնքան վատ է լինելու իերնց համար։