Էլ իրար սև ու սպիտակ չեն ասում, բայց հաչոցն իրար վրա դեռ շարունակվում է․ Վովա Վարդանով

Էլ իրար սև ու սպիտակ չեն ասում, բայց հաչոցն իրար վրա դեռ շարունակվում է․ Վովա Վարդանով

Կառուցելով գմբեթները՝ պետության ուշադրությունն էինք հրավիրում այն հարցերի վրա, որոնց ուղղությամբ պիտի աշխատեին, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՈՄԱ-ի ղեկավար Վովա Վարդանովը։ Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունն իրավունք ունի աշխատանքներ տանել, իսկ մարդիկ էլ սեփական հողամասում այնպիսի մառան կառուցել, որը պատերազմական գործողությունների ժամանակ կարող է ապաստարան կամ կրակակետ ծառայել։ 

«Մեր որոշ չինովնիկներ՝ նախարարությունը նշանակություն չունի, հոմոսովետիկուս են, լռված են անցյալի մեջ և իրենց կարծիքով ամեն ինչի, մեր շունչ քաշելու իրավունքն էլ է իրենց տրված։ Այդպես չի, թող մի քիչ ավելի ուշադիր կարդան օրենսդրությունը` Հայաստանի Հանրապետության, որովհետև որքանով ես եմ հիշում ժողովրդավարական է»,-ասաց Վարդանովը։

ՈՄԱ-ի ղեկավարը հիշեցնում է, որ սովետական միության ժամանակ էլ կային հասարակական կազմակերպություններ, ինչպես օրինակ ԴՈՍԱԱՖ-ը։ Վերջինս սարկազմով նշում է, որ Հայաստանը կարծես թե Արևմտյան Ադրբեջանի վերածվելու վտանգի առաջ կանգնած չէ, այլ միջուկային «զոնծիկի» տակ է։

Բանակում անընդհատ տեղի ունեցող սպանության ու մահվան ելքով դեպքերը մի քանի պատճառներ ունեն, ասում է Վարդանովը՝ կանսերվաներ, մշտապես կրկնվող սննդակարգ, հասարակության մեջ ատելության մթնոլորտ, ֆինանսական անհասկանալի անհավասարություն՝ փաստացի անարդարություն։

Նա վստահ է, որ նախկինում մահվան ելքով պատահարներն ավելի շատ էին բանակում, պարզապես այն ժամանակ ավելի շատ ճանապարհային պատահարներից էին մահանում, իսկ հիմա միջանձնային խնդիրների պատճառով։

Դա արտահայտվում է, օրինակ այսպես՝ դիրքապահը տասնհինգ օր դիրքերում է ծառայությունն անցկացնում ու քննությանը պատրաստվելու հնարավորություն չի ունենում, իսկ շտաբում նստածը՝ իր տաքուկ օֆիսում կարող է 20 հազար դրամ քիչ ստանալ, բայց քննությանը պատրաստվելու հնարավորություն է ունենում, որպես արդյունք` անցնում է ատեստացիան, ունենում 60-70 տոկոս աշխատավարձի բարձրացում, շարունակում է օֆիսում նստել, իսկ դիրքապահը դիրք է պահում՝ ցածր աշխատավարձով։

«Իրավիճակը լարված է ներսում, սև ու սպիտակ իրար էլ չեն ասում, բայց հաչոցն իրար վրա դեռ շարունակվում է, մեկ-մեկ էլ իրար բդից կծում են ու այդ ամեն ինչը գնում է հասնում դիրքեր։ Դա հանցավոր է, երբ մեկը մյուսին ասում է՝ դու սև ես, դու գյալուբոյ ես, դու ռոզըվիյ ես, դու ֆրանկ ես, դու առաքելական ես։ Մեր հասարակությունը եղբայրական, հարազատ կապերով կապված, արմատներով խառնված է, մի ծառ է։ Եվ ցանկացած արմատ կտրելով` մենք հաճախ չենք էլ գիտակցում, թե ինչքան ենք թուլացնում ընդհանուր ծառը։ 

Վարդանովը նշում է, որ դիրք տանող կամ դիրքերը կապող գրունտային ճանապարհները շատ բարելավված են, քաղաքացիական տեխնիկա է աշխատում, լայնացնում ճանապարհները, իհարկե, այն հատվածներում, որտեղ որ այդ տեխնիկան կարող է հասնել: Սա կարևոր փոփոխություն է, նշում է Վարդանովը։ Սակայն վերջինս կարծում է, որ սա ինժեներական վարչությունը չի անում, քանի որ այդ վարչությունը այդքան ռեսուրս չի՝ outsource է, համոզված է Վարդանովը։

«Տեսեք, ոստիկանական ուժերը շատացրեցին՝ համարելով, որ իրենց գործառությները շատացել են։ Հիմա եթե դուրս գանք, քանի բանեռ կա` որ մտեք մեր շարքերը, գեղեցկադեմ տղաներ, տղայավարի աղջիկներ, աղջկա նման նրբիկ տղաներ, չգիտեմ։ Դա հատուկ արված ռեկլամային կամպանիա է, որ ցանկացած կարգի և կառուցվածքի մարդու մենք ուրախ ենք ընդունել ոստիկանություն։ Եվ իրոք, ավանդական տեսակետից, մի քիչ կասկածելի կողմնորոշման մարդկանց պատկերներ կարող ես տեսնել»,-ասաց Վարդանովը։

Իսկ բանակի ուղղությամբ նման նախաձեռնություն չի արվել պետության կողմից, այդ իսկ պատճառով իրենց կազմակերպությունը սկսեց գմբեթներ կառուցել, որպեսզի գոնե երկրորդ գծում պետությունը խնդիր չունենա։

Բանակում արհավիրք դարձած բեթթինգ խաղերը կարելի է պարզապես արգելել՝ դիրքեր գնացող ինտերնետը կամ անջատել, կամ կոնկրետ ալիքներ տալ զինծառայողներին, օրինակ միայն Whatsapp-ի ու Google Maps-ի հավելվածներից օգտվել կարողանան, դա հնարավոր է ու շատ պարզ գործընթաց է ենթադրում։

Լուծումը կա, այն է` ինտերնետ կապով ապահովող պրովայդերներին հորդորել՝ դիրքեր տանող ինտերնետը հասանելի դարձնել միայն Whatsapp-ի և Google Maps-ի համար։