«Օմիկրոն» շտամը կարող է լինել վերջինը կորոնավիրուսի շտամների մեջ․ մասնագետներ

«Օմիկրոն» շտամը կարող է լինել վերջինը կորոնավիրուսի շտամների մեջ․ մասնագետներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ մի շարք մասնագետներ կարծում են, որ կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամը կարող է դառնալ վերջինը նրա շտամների էվոլյուցիայի շարքում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ «Որոշ մասնագետներ ենթադրում են, որ «օմիկրոնը» լինելու է վերջին տարբերակը կորոնավիրուսի շտամների շարքում, սակայն այժմ որեւէ կերպ չենք կարող հավաստի կերպով իմանալ այդ»,- ասել է Վույնովիչը։