Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչպիսի տղամարդ է իրեն հարկավոր

Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչպիսի տղամարդ է իրեն հարկավոր

Քիմ Քարդաշյանը, կարծես թե, ամբողջովին հուսահատված է սիրուց և որոշել է բաց քննարկել, թե ինչպիսի տղամարդ է իրեն պետք։ Այս մասին նա խոսել է The Kardashians-ի նոր սերիայում։

«Ես տարիքային սահմանափակումներ ունեմ: Ես պետք է մի փոքր ավելի համապատասխան լինեմ տարիքին: Ինձ պետք է ինչ-որ մեկը 40-ին մոտ»,- կիսվել է մոդելը։ Նա նաև խոստովանել է, որ իր ընկերները միշտ ցանկանում են իրեն ինչ-որ մեկի հետ կապել: «Ես իսկապես դեմ չեմ ինքս ինձ հետ թեկուզ մեկ րոպե մենակ մնալ, և ճիշտ իրավիճակը ինքնին կհայտնվի»,- ասել է Քիմը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը նախկինում ամուսնացած է եղել Քանյե Ուեսթի հետ։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են անցյալ աշնանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր TMZ-ը, կինը ամսական ալիմենտ կստանա 200 հազար դոլարի չափով: Նախկին ամուսիններն ունեն չորս երեխա՝ Նորթ, Սեյնթ, Չիկագո և Փսալմ: Երաժշտից բաժանվելուց հետո Քիմը հանդիպում էր Փիթ Դևիդսոնի հետ։ Սակայն նրանց սիրավեպը երկար չտևեց՝ ինը ամիս անց նրանք բաժանվեցին։