Ինչի՞ մեջ են մեղադրվում սենատոր Մենենդեսն ու նրա հայ կինը․ The New York Post-ի անդրադարձը

Ինչի՞ մեջ են մեղադրվում սենատոր Մենենդեսն ու նրա հայ կինը․ The New York Post-ի անդրադարձը

The New York Post-ը հոդված է հրապարակել հայամետ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի և նրա հայ կնոջ՝ Նադին Արսլանյանի ֆինանսական «խարդախությունների» մասին։

Արսլանյանն անցյալ տարի վաճառել է 400 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ՝ չնայած ընդամենը երեք տարի առաջ լուրջ ֆինանսական դժվարություններ է ունեցել, գրել է ամերիկյան պարբերականը։ Ոսկու ձուլակտորները վաճառվել են անցյալ գարնանը՝ ամիսներ առաջ, երբ նրա ամուսինը՝ սենատոր Բոբ Մենենդեսը, հրապարակայնորեն խոստովանել է, որ իրեն նոր դաշնային հետաքննություն է սպասվում:

Մանհեթենի դաշնային դատախազները փորձում են պարզել, թե արդյո՞ք սենատորը կամ նրա 56-ամյա կինը գաղտնի նվերներ են ստացել, այդ թվում՝ մեքենա և բնակարան Վաշինգտոնում՝ «քաղաքական բարեհաճության» դիմաց, գրում է The New York Post-ը։

Սա երկրորդ դեպքն է, երբ դաշնային իշխանությունները հետաքննում են սենատոր Մենենդեսին կոռուպցիայի համար։Առաջին երկարատև հետաքննությունն անցկացվել է Նյու Ջերսի նահանգում և ավարտվել 2011 թվականին՝ առանց մեղադրանքի։