Ե՞րբ ու ի՞նչ քայլերի է պատրաստվում գնալ ընդդիմությունը

Ե՞րբ ու ի՞նչ քայլերի է պատրաստվում գնալ ընդդիմությունը

Մեզ հաճախ են հարցնում՝ ինչպես ենք հեռացնելու այս իշխանություններին, ոնց է դա ի վերջո տեղի ունենալու։ Իրականում դա տեղի է ունենալու շատ հանգիստ, շատ պարզ ու շատ արագ։ Սրանց հեռացնելը կախված է միայն ու միայն մեր քաղաքացիներից ու առհասարակ բոլորիցս։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր հերթական ելույթի ընթացքում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դա շատ կարճ ժամանակում է տեղի ունենալու։ Սա արդեն բավարար է, ու եթե առաջիկա օրերին մեր թիվը ավելացնենք, շատ կարճ ժամանակում հարցը կլուծենք, վստահեցնում ենք ձեզ։ Շատ արագ մենք սրանց կուղարկենք գրողի ծոցը։ Մենք մնում ենք այստեղ, այսօր այդ օրն է ու այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է»,- նշեց Սաղաթելյանը։