Մխիթարյանը խուսափում է «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց. Իլարիո Դի Ջովամբատիստա

Մխիթարյանը խուսափում է «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց. Իլարիո Դի Ջովամբատիստա

Իտալացի հայտնի մարզական լրագրող Իլարիո Դի Ջովամբատիստան վերջին հեռուստաեթերներից մեկի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստի ապագան «Ռոմայի» կազմում հարցականի տակ է։ Մխիթարյանի գործող պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հայաստանի հավաքականի ավագը պայմանագրի թարմացման համար կատարել է անհրաժեշտ բոլոր պահանջները, սակայն իրավունք ունի հրաժարվել նոր գործարքից: Մխիթարյանի որոշմանը սպասում է նաև Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը։ «Յուվեն»   ցանկանում գնել Մխիթարյանի տրանսֆերը։ «Լսել եմ, որ  Մխիթարյանը խուսափում է նոր պայմանագիր ստորագրելուց: Բայց չեմ կարծում,թե հռոմեացիները նրան այդքան հեշտությամբ բաց կթողնեն, սակայն Մխիթարյանի գործակալ Ռայոլայի դեպքում երբեք չի կարելի 100 տոկոսով վստահ լինել: Ես հավաստի տեղեկություններ ունեմ նաև, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները խնդրել են գլխավոր մարզչին ավագի թևկապը կրկին վերադարձնել Ջեկոյին»,- ասել է լրագրողը։