Հայտնի է՝ կհեռանա Չանչարևիչը, թե ոչ

Հայտնի է՝ կհեռանա Չանչարևիչը, թե ոչ

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, թե Երեւանի «Ալաշկերտի» ու  Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով «Նոա»։

«Ալաշկերտից» պնդում են սակայն, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահը ոչ մի տեղ չի հեռանալու, ավելին՝ գործող պայմանագիրն «Ալաշկերտի» հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի մայիսը և բոլորովին վերջերս պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով։