Առեղծվածային հիվանդությունը վարակել է երեխաներին ԱՄՆ-ում և Եվրոպայում․ ԱՀԿ

Առեղծվածային հիվանդությունը վարակել է երեխաներին ԱՄՆ-ում և Եվրոպայում․ ԱՀԿ

Մի քանի երկրների առողջապահական մարմինները հետաքննում են երեխաների մոտ լյարդի ծանր հիվանդության առեղծվածային դեպքերը, հաղորդում է Вести պարբերականը։ Ենթադրվում է, որ դրանք կապված են վիրուսի հետ, որը սովորաբար առաջացնում է սովորական մրսածություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2022 թվականի ապրիլի 15-ին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան հետաքննում է երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի առնվազն 74 դեպք, որն ուղեկցվում է լյարդի բորբոքմամբ։

ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ 3 նման դեպք հետազոտվում է Իսպանիայում և առնվազն 4՝ Իռլանդիայում:

ԱՄՆ-ի առողջապահական մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ իրենք հետաքննում են 9 նման դեպք: ԱՄՆ-ում հիվանդացել են 1-6 տարեկան երեխաներ, որոնցից երկուսի մոտ լյարդի փոխպատվաստման կարիք է առաջացել։

Եվս 6 երեխայի մոտ լյարդի փոխպատվաստման կարիք է եղել Մեծ Բրիտանիայում։

Նման դեպքերի մասին ԱՀԿ-ն առաջին անգամ հայտնել էր ապրիլի սկզբին, երբ Շոտլանդիայում 10 երեխաներ հոսպիտալացվել էին լյարդի խնդիրներով։ Բոլորի մոտ ախտորոշվել էր հեպատիտ։ Բոլոր երեխաների մոտ նմանատիպ ախտանիշներ էին՝ դեղնախտ, փորլուծություն և որովայնի հատվածում ցավ։

Հաղորդվում է, որ վերջին շրջանում ադենովիրուսների բռնկում է եղել, որոնցից շատերն առաջացնում են մրսածության ախտանիշներ։