Գիտեմ՝ ովքեր են բերել Նիկոլին

Գիտեմ՝ ովքեր են բերել Նիկոլին

Ընդդիմադիր որոշ շրջանակներում կրկին ակտիվացել է «ո՞վ բերեց Նիկոլին» թեզը, և մեղադրանքների սլաքը հիմնականում ուղղվում է ՀՀԿ-ին. ո՞ւմ է ձեռնտու այս գործընթացը: Այս մասին քիչ առաջ դատարանի բակում ասաց լրագողներից մեկը՝ դիմելով ԱԺ« Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով , հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ 

«Հարցի պատասխանը ես  ուղիղ գիտեմ: Նիկոլ Փաշինյանին բերել են բոլոր նրանք, ովքեր ակտիվ ու պասիվ մերժում էին ՀՀԿ-ին, ովքեր ստեր էին հորինում Սերժ Սարգսյանի մասին, ովքեր ստեր էին հորինում Արցախի շուրջ բանակցությունների մասին, ովքեր ստեր էին հորինում ՀՀ ինքնիշխանության ու անկախության հետ կապված, ովքեր ստեր էին հորինում, որ իբր մի գիշերում Սարգսյանը որոշել է մտնել ԵԱՏՄ և այլն: Այս բոլոր մարդիկ բերել են Նիկոլ Փաշինյանին»,- արձագանքեց Աննա Մկրտչյանը: