Բայդենը կոչ է արել պատրաստ լինել կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն

Բայդենը կոչ է արել պատրաստ լինել կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն։ Կոնգրեսում նախօրեին ունեցած իր ելույթում նա խորհուրդ է տվել պատրաստվել իրադարձությունների նման զարգացմանը։ Բայդենը նկատել է, որ եթե նոր շտամներ ի հայտ գան, ապա 100 օրվա ընթացքում իշխանությունները պատրաստ կլինեն կիրառելու նոր պատվաստանյութեր։ Բացի այդ, նա հիշեցրել է ամերիկացիներին, որ պետք է պատվաստվել եւ ժամանակին դիմել բուժման։