Սոսին հանդիպեցի Թատերական ինստիտուտի աստիճանների վրա, կարծում եմ՝ դու էլ ինձ տեսար

Սոսին հանդիպեցի Թատերական ինստիտուտի աստիճանների վրա, կարծում եմ՝ դու էլ ինձ տեսար

Դերասանուհի Աննա Հարությունյանը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել դերասան Սոս Ջանիբեկյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում, որի ռեժիսորը հենց Աննան է:

«Սոսի հետ 17 տարվա ընկերներ ենք: Առաջին անգամ 2006 թ.-ին Սոսին հանդիպեցի Թատերական ինստիտուտի աստիճանների վրա (կարծում եմ՝ դու էլ ինձ տեսար): Սոսը կանաչ վերարկուով, ետ սանրած մազերով, երկար անձրևանոցը ձեռնափայտ դարձրած, իսկական ֆիլմի հերոս:

Դեռ ուսանողական տարիքից ակնհայտ էր Սոսի տաղանդը բոլորի համար, բայց այդ տաղանդը այդքան նշանակալից չէր լինի, եթե չլիներ Սոսի մարդ տեսակը՝ մտահոգ տեսակը: Սոսը մարդ է՝ իր երկրի քաղաքացի, ով հաստատ իր քթից այն կողմ տեսնում է:

Քեզ անսահման ուժ, Սոս, այն պայքարի մեջ, որի մասին միայն գիտես դու, ու դա հերիք ես համարում:
Շնորհակալ եմ, որ միացար ֆիլմին, միասին դեռ շատ բարձունքներ ենք հաղթահարելու»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին: