Ոստիկանությունը համերգի ժամանակ ձերբակալել է ռեփերներին

Ոստիկանությունը համերգի ժամանակ ձերբակալել է ռեփերներին

Ոստիկանները բեմ են բարձրացել և ռեփերներ Բեյբի Մելոյին և Բադրիին բերման են ենթարկել Սանկտ Պետերբուրգի «Giant Hall» ակումբում ելույթի ժամանակ։

Ոստիկաններն ընդհատել են կատարողներ Օրխան Ախմեդովի (Բադրի) և Գոգա Մելաձեի (Baby Melo) ելույթը և նրանց ձեռնաշղթաներով տարել։ Ձերբակալության պատճառները դեռևս անհայտ են։

Ռուսական տելեգրամ ալիքները գրում են, որ համերգի մեկնարկից քիչ առաջ ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, մի երիտասարդ ծեծի է ենթարկվել և դանակով վիրավորվել։ Մեկ այլ տղայի վրա կրակել են, իսկ աղջկան տարել են թմրամիջոցների գերդոզավորումով։ Արդյո՞ք այս միջադեպերը կապված են համերգի դադարեցման և ռեփերների կալանավորման հետ, պարզվում է։ Նրանք այժմ բաժանմունքում են։