Նախորդ ընտրություններում Զելենսկին ընտրել է Պորոշենկոյին

Նախորդ ընտրություններում Զելենսկին ընտրել է Պորոշենկոյին

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտարարել է տեղի ունեցած բանավեճի ժամանակ, որ նախորդ ընտրություններում քվեարկել է գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի օգտին, սակայն հետագայում համոզվել է, որ սխալ ընտրություն է կատարել։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։

Ըստ Զելենսկու, Պորոշենկոն չի կարողացել իրականացնել իր ոչ մի խոստում եւ միայն իր մտերիմների գրպաններն է տռզացրել պետական փողերով։