Թուրքիայի Սուպերգավաթի խաղը՝ Արցախու՞մ․ սկանդալ Բաքվի և Անկարայի միջև

Թուրքիայի Սուպերգավաթի խաղը՝ Արցախու՞մ․ սկանդալ Բաքվի և Անկարայի միջև

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան պատասխանել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բույուքեքշշիի խոսքերին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Սուպերգավաթի երեկվա «Գալաթասարայ»-«Ֆեներբախչե» հանդիպման աղմկահարույց խափանումից հետո, որը պետք է կայանար Սաուդյան Արաբիայում, համացանցում հայտնվել են Մեհմեդ Բույուքեքշիի հետևյալ խոսքերը.

«Ադրբեջանն առաջարկել է անցկացնել խաղը, բայց գումար չունի։ Սաուդյան Արաբիան, վճարելով 120 մլն դոլար, գրավում է համաշխարհային աստղերին։ Խաղի անցկացումը Սաուդյան Արաբիայում լավ կլինի Թուրքիայի իմիջի համար»։

Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիայից Հաքին․ազ-ին պարզաբանել են, որ Սուպերգավաթի խաղն Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ նախնական խոսակցություն եղել է, սակայն մանրամասներ, հատկապես ֆինանսական, չեն քննարկվել։

«Այս տարվա ամռանը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա գլխավոր քարտուղարը կապ է հաստատել մեզ հետ՝ կապված Սուպերգավաթի խաղի հետ, և ասել է, որ բացի Ադրբեջանից, կա նաև Սաուդյան Արաբիայի հետ տարբերակը»,-նշել են ֆեդերացիայում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Սուպերգավաթի մրցավեճը չեղարկվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են թուրք ֆուտբոլիստներին խաղադաշտ մտնել Աթաթուրքի դիմանկարով ու մեջբերումներով, ինչպես նաև կատարել Թուրքիայի ազգային հիմնը։ Դրանից հետո թիմերը հրաժարվել են հանդիպում անցկացնել, իսկ Էր Ռիադյում որոշ ժամանակ արգելափակման տակ գտնվելուց հետո հաջողել են լքել արաբական պետության տարածքը։

Ի դեպ, Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու, ազգությամբ ադրբեջանցի Սինան Օգանն առաջարկել է Թուրքիայի Սուպերգավաթի խաղն անցկացնել Արցախի օկուպացված մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում։