Ազոյանի գրառման վրա մի՛ զարմացեք, նա որևէ արտառոց բան չի արել

Ազոյանի գրառման վրա մի՛ զարմացեք, նա որևէ արտառոց բան չի արել

Նիկոլական կամ նիկոլապաշտ դերասան Հովհաննես Ազոյանը մեկնաբանություն է թողել Մեհրիբան Ալիևայի նկարի տակ, որտեղ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի օկուպացված տարածքներ։
«Վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի դեմքին։ Խաղաղություն աշխարհին, թող այևս երբեք պատերազմ չլինի»,- իր հիացմունքն է արտահայտել Ազոյանը հազարավոր հայ զինվորների կոտորած երկրի ղեկավարի նկատմամբ։

Իրականում պետք չի զարմանալ Պուճուր, Կոլոտ կամ Խուճուճ Հովոյի (նայած՝ ով որ արժանիքն է առավել կարևորում նրա արտաքինում) գրառման վրա։ Հովհաննես Ազոյանը այս իշխանությունների հավաքական կերպարն է՝ միջակ ունակություններով, անսկզբունքային, անարժեք, բարոյական բարձր հատկանիշներից դուրս մի դերասան, որը տարիներ ի վեր իր անորակ ու ճղճիմ դերասանական խաղով ապականել է մի ամբողջ սերնդի արժեհամակարգ, խեղաթյուրել մեր մշակույթն ու արժեքները։ Ազոյանը, ցավոք, իր՝ այդպիսին լինելով միակը չէ՝ որպես դերասան, նրա հետ ակտիվ մրցակցության մեջ է, օրինակ, Սոս Ջանիբեկյանը։

Հովհաննես Ազոյանն այս իշխանություններին մարմնավորում է նաև իր՝ թրքասեր լինելով։ Իսկ այս իշխանությունների մասին այդպիսի կարծիք ձևավորել են հենց իրենք՝ իշխանականները, օրինակ՝ որոշ իշխանական պատգամավորներ, որոնք չեն թաքցնում, որ իրենք զբաղված են թուրք-ադրբեջանական լոբբինգով և տարիներ ի վեր ծածուկ կամ հրապարակային կերպով առաջ են տարել թրքասիրական քարոզը տարբեր հարթակներում։ Մարդիկ երեկվանից համացանցում Ազոյանին հայհոյելուն զուգահեռ՝ հիշել են նաև Անուշ Բեղլոյանին ու Ռուբեն Ռուբինյանին, որոնք հայկական Շուշի քաղաքը ադրբեջանական ձևով էին անվանում՝ Շուշա, Մարիա Կարապետյանին, ում պրոթուրքական պրոպագանդայի և գործունեության մասին քանիցս գրվել է մամուլում, չմոռանանք նաև նույն Բեղլոյանի՝ պրոթուրքական վերջին արկածների մասին և այսպես շարունակ։ Ուստի զարմանալ, որ մեր կողքին հայի անվան տակ ապրում է Ազոյանը, ով Ալիևի տիկնոջ գրառման տակ «ջղային սմայլիկ» դնելու կամ էջը «ռիփորթ» անելու փոխարեն նրա ամուսնուն սիրաշահող մեկնաբանություն է թողնում, պետք չէ։ Սա այս իշխանությունների՝ պրոթուրքական, պրոթշնամական քարոզչության վառ դրսևորումն է, որ արտահայտվեց այս անգամ էլ Կոլոտ Հովոյի «բարձրությամբ»։

Ի դեպ, տեսակետ կա անգամ, որ Հովոյի այս մեկնաբանությունը թելադրվել է անձամբ Փաշինյանի կողմից։ Նաիրա Զոհրաբյանն, ի դեպ, կոչ է անում բոյկոտել այս «կեսդյույմանոցի» (Ազոյանին նկատի ունի) գինետունը։

«Ընդամենը մի դիտարկում. այն հայը, ով կգնա կեսդյույմանոցի Սարյան փողոցի վրա գտնվող գինետունը, պիտի իմանա, որ ֆինանսավորելու է Ադրբեջանի բանակը»,-արդարացիորեն նկատել է Զոհրաբյանը։