Ժամանակն է ամերիկյան միջուկային զենքը տուն տանելու․ Սերգեյ Լավրով

Ժամանակն է ամերիկյան միջուկային զենքը տուն տանելու․ Սերգեյ Լավրով

Եվրոպական մի շարք երկրներում նախկինի նման առկա է ամերիկյան միջուկային զենք, ինչը ընդունելի չէ Ռուսաստանի համար։ Այս մասին մարտի մեկին հայտարարել է Միջուկային զինաթափման մասին կոնֆերանսում՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեզ համար անընդունելի է, որ հակառակ միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների, մի շարք եվրոպական երկրներում նախկինի նման առկա է ամերիկյան միջուկային զենքը։ Պահպանվում է համատեղ միջուկային առաքելությունների արատավոր պրակտիկան՝ ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ։ Նման առաքելությունների շրջանակներում մշակվում են Ռուսաստանի հանդեպ միջուկային զենքի կիրառման սցենարներ»,- ասել է Լավրովը, ընդգծելով, որ վաղուց ժամանակն է, որպեսզի ամերիկյան միջուկային զենքը տուն տարվի եւ դրա հետ կապված ենթակառուցվածքները Եվրոպայում ամբողջությամբ լիկվիդացվեն։ Նա նաեւ ասել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ լինել չեն կարող եւ միջուկային պատերազմ երբեք չպետք է տեղի ունենա։