Սահմանափակվել է անձանց աշխատելու իրավունքը

Սահմանափակվել է անձանց աշխատելու իրավունքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում, տեղեկացնում է ՍԱՏՄ-ը։

Այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիներս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի միայն բժշկական զննում անցնելուց և սանիտարական գրքույկներ ձեռք բերելուց հետո: