Կվերադառնա՞ Բայրամյանը

Կվերադառնա՞ Բայրամյանը

Պետրակովն է մարզիչը և ինքն է որոշում, թե ում հրավիրել ազգային հավաքական, ում՝ ոչ։ Այս ամենին ուղղակի ուզում եմ ավելացնել, որ սիրում եմ Հայաստանը, ցանկանում եմ խաղալ իմ երկրի ազգային հավաքականում, շատ եմ կարոտում հայ երկրպագուներին: Այս մասին տված վերջին հարցազրույցում հայտարարել է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը տևական ժամանակ է՝ չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական:

Բայրամյանը, նշենք, վերջին անգամ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրել էր 2023-ի մարտի 25-ին, Թուրքիայի ընտրանու դեմ խաղում: