Հայաստանի հավաքականի հարձակվողը կխաղա «Արսենալի» դեմ

 Հայաստանի հավաքականի հարձակվողը կխաղա «Արսենալի» դեմ

Ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը MLS-ի բոլոր աստղերի թիմի կազմում կմասնակցի Լոնդոնի «Արսենալի» դեմ ցուցադրական խաղին:

«MLS-ի բոլոր աստղեր» թիմի կազմն ընտրվել է երկրպագուների, ֆուտբոլիստների և ԶԼՄ-ների քվեարկության, ինչպես նաև խաղն ընդունող ակումբ «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունիի ընտրության արդյունքում: Լուկաս Սելարայանին ընտրել է հենց անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը:

«MLS-ի բոլոր աստղեր» - «Արսենալ» հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին «Դի Սի Յունայթեդ» տնային ստադիոն «Աուդի Ֆիլդում»: