Ի՜նչ լավ էր, երբ ինձ սիրում էին․․․

Ի՜նչ լավ էր, երբ ինձ սիրում էին․․․

Վերջերս, երբ Փաշինյանն ինչ որ ավտոբուսով կնոջ հետ իբր թե  «շրջագայում էր», սարսափ զգացի այդ տեսարանից ։ Սարսափ այն բանից, որ մարդը չի զգում անկման բարձրությունն ու գահավիժում է։ Եթե զգար՝ կանգ կառներ։ Հիմա անկման մեջ է, չի զգում սեփական մարմինը, կնոջը, ընտանիքը, որոնց իր հետևից «քաշած տանում է»։ Ու որպեսզի պարզ լինի, որ նա »մոստից արդեն թռել է» և զուր են նոստալգիկ սելֆիները, ընդամենը կհիշեցնեմ 2018-ի նոյեմբերի 6-ին նրա   մի փոքրիկ ուղևորությունը՝ Շիրակի մարզ։  Լանջիկ գյուղում երբ աշակերտներն իմացել են, որ Փաշինյանը եկել է՝ դասից փախել են, որ «փրկչին տեսնեն»։ Փաշինյանն էլ հարկ էր համարել իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ 

«Սելֆի՝ Լանջիկի դասից փախած երեխաների հետ: Վարչական ռեսուրսի եւս մեկ սաստիկ չարաշահում»:

Նրան հետաքրքիր չէր, որ երեխեքը դասերը թողել ու եկել էին իրեն տեսնելու, նա համաժողովրդական սիրո դրսևորման գագաթնակետում էր և եթե մարդիկ իր համար զոհաբերեին իրենց, այդ տեսարանները նույնպես սիրով սելֆի կաներ․․․ Նրան մի բան էր հետաքրքրում՝ ինչքան հնարավոր է, մարդիկ պիտի վստահեն իրեն, ինչքան հնարավոր է պիտի սիրեն իրեն, որ մտնի ու նրանց տունը հիմնահատակ ավերի։ Որ մտնի՝ Արցախն ու Հայաստանը նույն սկուտեղով հանձնի։ 

Այդ ֆոնի վրա ո՞նց էր իրեն զգում Փաշինյանը, երբ 2023-ի հուլիսին ավտոբուսում մարդկանց անտարբեր հայացքների տակ մրմնջում էր կնոջ համար ՝ «Տես` ինչ սառը, լավ ավտոբուս է»։ Մթնոլորտն էր սառը, մարդիկ էին սառը, նա դա չէր հասկանում։ Չհարցրե՞ց իրեն՝ ինչու՞ ոչ մեկը չմոտեցավ նրանց ու խնդրեց իրու կնոջ հետ նկարվել։ Մահվան սառնություն էր փչում։ Գոնե մտածե՞ց՝ ի՜նչ լավ էր, երբ ինձ սիրում էին․․․ Ի՜նչ լավ էր, երբ բարձունքում էի։ Սա  անկում է, երբ մարդ  վար է իջնում ու կողքի նայողն է տեսնում անկումը։ Անկման պահին մարդու  գիտակցությունն ավելի բարի է գտնվում ու անջատվում  նրանից։