Թուրքիան եւ Ուկրաինան բանակցում են Դոնբասի վրա հարձակվելու մասին․ Սերգեյ Կուրգինյան

Թուրքիան եւ Ուկրաինան բանակցում են Դոնբասի վրա հարձակվելու մասին․ Սերգեյ Կուրգինյան

Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում Ռուսաստանը կարող էր իրեն թույլ տալ ոչ միանշանակ կեցվածք, ապա Ուկրաինայի հարցում դա անել չի կարող։ Այս մասին հայտարարել է հայազգի ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Կուրգինյանը «Воскресный вечер с Владимиром Соловьёвым» հեռուստահաղորդման ժամանակ։

Կուրգինյանը հայտարարել է, որ հստակ ընտրության հարց է դրվելու՝ Դոնբաս կամ բերդերականներ։ Քաղաքագետը հարց է բարձրացնում, թե ինչի շուրջ են պայմանավորվում Ուկրաինան եւ Թուրքիան փակ բանակցությունների ներկա փուլում, որոնք ընթանում են ակտիվորեն Կիեւի եւ Անկարայի միջեւ՝ Դոնբասի հետ կապված։

Կուրգինյանը ընդգծում է, որ հենց որ Ուկրաինան եւ Թուրքիան Դոնբասի հարցով դաշինք կնքեցին, Ռուսաստանի համար առաջնահերթությունները կտրուկ փոխվելու են, քանի որ ձեւավորվելու է միասնական առանցք՝ Թուրքա-Ուկրաինա-Ադրբեջան, որը լինելու է ընդգծված կերպով թշնամական Ռուսաստանի հանդեպ։