Դատախազությունից դիմում է գրել եւ մեկնել ԱՄՆ

Դատախազությունից դիմում է գրել եւ մեկնել ԱՄՆ

Մեր նախկին գործընկեր, քրեական պատմություններով հետաքննական ֆիլմաշարի հեղինակ Շահեն Տոնոյանը օրերս դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։ Նա վերջին 15 տարին աշխատում էր ՀՀ գլխավոր դատախազությունում։ Հընթացս նա երկրորդ կրթություն ստացավ՝ իրավաբանության մագիստրոսի, եւ անցում կատարեց լրագրությունից իրավաբանություն։

Երկար տարիներ նա ՀՀ գլխավոր դատախազությունում Հանրային կապերի վարչության պետն էր, ապա Արարատի մարզի դատախազության դատախազը, իսկ վերջին տարիներին գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության դատախազներից էր։ Մենք տեղեկացանք, որ Շահեն Տոնոյանը մեկնել է ԱՄՆ, այնտեղ եւս պատրաստվում է աշխատել որպես իրավաբան՝ փաստաբան կամ հարակից մասնագիտություններով։