Ոչ թե նախարարը փոխնարարին կերավ, այլ սաղով Արցախը կերաք

Ոչ թե նախարարը փոխնարարին կերավ, այլ սաղով Արցախը կերաք

Գիտե՞ք ինչն է սարսափելին։ Երբ Արցախում պատերազմ է, մարդիկ խառնված են իրար, երկրի ղեկավարը ոչ մի հայտարարություն չարեց։ Թեկուզ մարդկայնորեն, թեկուզ ի պաշտոնե, թեկուզ հայավարի։ Արձակուրդը յոթը սարի հետևում չէր, կինը սելֆիներ էր անում և հանրության առանց այդ էլ պրկված նյարդաթելերը ,, ծամում,,։ Ես իմ կյանքում առաջին անգամ եմ տեսնում, որ մարդը արձակուրդ է գնում, որ արձակուրդից ղեկավարի ,, պլանավորված օպերացիաները,,։ Արձակուրդ ու զորացրում։ Պատահակություններին հավատալու կարմիր գիծը վաղուց ենք անցել ու այսօր պետք է պատահակության ժխտմամբ առաջնորդվենք, որովհետև թվացյալ պատահականությունները ծրագրի դետալներ են։ Իսկ այսօր պարոնը ներկայացել է կառավարության նիստ ու ի լուր հայ ազգի հայտնում է, թե այս օրերին սոցցանցերում գրում են` մի նախարար կերավ մի փոխնախարարի և կառավարությունը դա թաքցրել է... Մի ժամանակ նախագահականի տուալետից լայվ էիր մտնում և հպարտ քաղաքացուդ ներկայացնում, որ նախկինները համարձակվել են ,, օգտվել տուալետից,,։ Երեկվա պատերազմական սադրանքը ,, նախագահականի մի տուալետի,, կարևորությունը չունե՞ր, որ լայվ մտնեիր։ Զոհերի ու բազում վիրավորների ֆոնին հումո՞ր ես անում․․․ Էլի՞ ուտելու մասին։ Մարդիկ խոսում են ոչ թե այն մասին, որ նախարարը փոխնախարարին կերավ, այլ խոսում են, որ սաղով Արցախը կերաք։