«Սասնա ծռերի» անդամին ոստիկանությունը կպարտադրի ներկայանալ նիստին

«Սասնա ծռերի» անդամին ոստիկանությունը կպարտադրի ներկայանալ նիստին

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստը սկսվելուն պես ընդմիջվեց, քանի որ մեկ այլ գործով ամբաստանյալներից Խաչատուր Գիշչյանը չէր ներկայացել, ոչ էլ նրա պաշտպանը:

Ընդմիջումից հետո պաշտպան Մարինե Ֆարմանյանը ներկայացավ, ասաց, որ զանգահարել է նույն հեռախոսահամարով, սակայն անհասանելի է եղել: 

Դատախազը նշեց, որ առկա է Գիշչյանին բերման ենթարկելու հիմքերը՝ նրան հարցաքննելու համար:

Դատարանը հաշվի առնելով, որ առաջին դատական նիստն է, որին չի ներկայացել, որոշեց ոստիկանությանը հանձնարարել՝ պարտադրել Գիշչյանին ներկայանալ դատական նիստին: