Եղան պաշտպաններ, ովքեր մեզ շնորհավորեցին․ Քոչարյանի գործով դատախազ

Եղան պաշտպաններ, ովքեր մեզ շնորհավորեցին․ Քոչարյանի գործով դատախազ

«Կարծում եմ՝ դատարանը դատական ակտում կպատճառաբանի իր կողմից կայացված դատական ակտը՝ նաեւ ձեր ասած առումներով։ Դատարանը հայտարարեց,  թե ինչու հեռացավ խորհրդակցական սենյակ։ Մենք միջնորդությունը քննարկելու կարգի կապակցությամբ մեր դիրքորոշումը հայտարարեցինք, ոնց որ տեսաք հրապարակային նիստում։ Դրանից հետո դատարանը տեղում խորհրդակցելով՝ կայացրեց էդպիսի որոշում։  Եթե տեսաք, մենք միջնորդությունը քննարկելու կագի կապակցությամբ հայտնել էինք այլ դիրքորոշում»։Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն՝ անդրադառնալով դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալու որոշմանը։

Նշենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով այսօրվա նիստին առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու մեղադրանքի կողմի բերած Վերաքննիչ բողոքների վերաբերյալ, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՝ վերջնական դատական ակտ կայացնելու։

Նա որոշումը հիմնավորեց, որ պաշտպանական կողմը նիստերը ձգձգելու միտում ունի եւ արդարադատության շահերից ելնելով հեռանում է խորհրդակցական սենյակ։ 

Գեւորգ Բաղդասարյանը իր խոսքում նշեց․ «Պաշտպանության կողմի տարբեր ներկայացուցիչներ տեղում տարբեր հայտարարություններ էին անում․ եղան պաշտպաններ, ովքեր մեզ շնորհավորեցին, եղան պաշտպաններ, ովքեր արտահայտեցին իրենց տեսածը, որ մեզ համար էլ դատարանի խորհրդակցական սենյակը հեռանալը սպասելի չէր։ Դուք տեսաք, ես էլ ձեզ պես, որ պաշտպանական կողմի վարքագծից հետեւություն անելով՝ հեռացավ խորհրդակցական սենյակ»։