Արթուր Վանեցյանի օգնականը կասկածյալի կարգավիճակ ունի

Արթուր Վանեցյանի օգնականը կասկածյալի կարգավիճակ ունի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ հարուցված քրեական գործով Գրիգորյանն ունի կասկածյալի կարգավիճակ։

Հիշեցնենք` այսօր օրվա առաջին կեսին ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը և Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացրել Արամ Գրիգորյանի բնակարանում: Արամ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին փոխանցել էր, որ խուզարկությունը կապված է մայիս ամսվա սկզբին համացանցում տարածված տեսանյութերից մեկի հետ: Տեսանյութի տարածումից հետո իշխանության համակիրները մեկնաբանել էին, թե Արթուր Վանեցյանի օգնականը գումար է տալիս Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, մինչդեռ «Հայրենիք» կուսակցությունից վստահեցնում էին, թե Գրիգորյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին: