Ռոբերտ Դե Նիրոն մեկնաբանել է իր թոռան՝ Լեոյի մահը

Ռոբերտ Դե Նիրոն մեկնաբանել է իր թոռան՝ Լեոյի մահը

Ամերիկացի կինոդերասան Ռոբերտ Դե Նիրոն իր թոռան՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսի մահն անվանել է «սարսափելի» ողբերգություն։ Այս մասին հայտնում է People-ը։

Տղան՝ դերասանի 56-ամյա դստեր՝ Դրենայի միակ որդին, մահացել է 19 տարեկանում Նյու Յորքում անցյալ տարվա հուլիսի 2-ին։ Նյու Յորքի գլխավոր բժշկական քննիչն ասել է, որ դեռահասի մահվան պատճառը «ֆենտանիլի, բրոմազոլամի, ալպրազոլամի, կետամինի և կոկաինի թունավոր ազդեցությունն է»:

«Սա ուղղակի չէր կարող շոկի չենթարկել: Ես երբեք չէի պատկերացնում, որ նման բան տեղի կունենա: Եվ միայն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ, սկսեցի մտածել, թե ինչ կարող էի, ինչ պետք է, հավանաբար, պետք է անեի դրա հետ կապված: Չգիտեմ՝ դա ինչ որ բան կփոխեր: Բայց այս բոլոր մտքերը անընդհատ հետապնդում են ինձ», – ասել է նա:

Միաժամանակ Ռոբերտ Դե Նիրոն իր 19-ամյա թոռան մահից հետո մխիթարություն է փնտրում իր տասն ամսական դստեր՝ Վիրջինիայի մեջ։ Դերասանն ասում է, որ երբ ինքը փոքրիկի կողքին է, նրա բոլոր խնդիրներն անմիջապես անհետանում են։