Հասարակություն

Ինչով ավարտվեց ցմահների հացադուլը

Ինչով ավարտվեց ցմահների հացադուլը

«Սեւան» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը։ Քրեակատարողական ծառայությունից վստահեցնում են, որ դատապարտյալների վրա ազդել են հիմնարկի պետի հորդորները։  

«Նոյեմբերի 30-ին դատապարտյալներից երկուսը, առողջական խնդիրներից ելնելով, քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում դադարեցրել էին հացադուլը»,- հայտնում է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ 

Մեր տեղեկություններով, սակայն հացադուլավորների կյանքը վտանգված է եղել՝ նրանք հրաժարվել են հացադուլից, քանի որ մի քանի օրում ծանր առողջական վիճակում են հայտնվել։

Հիշեցնենք՝ 7 հացադուլավորների կոլեկտիվ հացադուլը սկսվել էր նոյեմբերի 27-ին և տեւեց 9 օր։ Ցմահ դատապարտյալները պահանջում են իշխանություններից, որ հարգվի իրենց ավելի մեղմ ռեժիմ տեղափոխվելու իրավունքը, որը սահմանվել է 2019 թվականին ուժի մեջ մտած Քրեակատարողական օրենսգրքի փոփոխություններով։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image