«Սեւան» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը։ Քրեակատարողական ծառայությունից վստահեցնում են, որ դատապարտյալների վրա ազդել են հիմնարկի պետի հորդորները։
«Նոյեմբերի 30-ին դատապարտյալներից երկուսը, առողջական խնդիրներից ելնելով, քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում դադարեցրել էին հացադուլը»,- հայտնում է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Մեր տեղեկություններով, սակայն հացադուլավորների կյանքը վտանգված է եղել՝ նրանք հրաժարվել են հացադուլից, քանի որ մի քանի օրում ծանր առողջական վիճակում են հայտնվել։
Հիշեցնենք՝ 7 հացադուլավորների կոլեկտիվ հացադուլը սկսվել էր նոյեմբերի 27-ին և տեւեց 9 օր։ Ցմահ դատապարտյալները պահանջում են իշխանություններից, որ հարգվի իրենց ավելի մեղմ ռեժիմ տեղափոխվելու իրավունքը, որը սահմանվել է 2019 թվականին ուժի մեջ մտած Քրեակատարողական օրենսգրքի փոփոխություններով։