Սելին Դիոնը, հիվանդության պատճառով, կորցրել է մարմնի կառավարումը

Սելին Դիոնը, հիվանդության պատճառով, կորցրել է մարմնի կառավարումը

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը կորցրել է մարմնի նկատմամբ վերահսկողությունը մկանային կոշտության համախտանիշի պատճառով։ Այս մասին հայտնել է նրա քույրը՝ Կլոդետ Դիոնը, գրել է DailyMail-ը։

Երգչուհու ազգականը պատմել է, որ Դիոնը հիվանդության պատճառով չի կարողանում կառավարել մկանային սպազմը, իսկ մտերիմները չեն կարողանում օգնել նրան մեղմել ցավը։ «Նա շատ է աշխատում, բայց չի կարողանում կառավարել իր մկանները»,- ասել է Կլոդետ Դիոնը:

Սելին Դիոնի քույրը հավելել է, որ երգչուհու ախտորոշումը քիչ է ուսումնասիրվել, և մինչ այժմ չի գտնվել այնպիսի դեղամիջոց, որը կարող է օգնել աստղին։ 

Կատարողի հարազատները հույսը չեն կորցնում, իսկ Դիոնն ինքը երազում է բեմ վերադառնալու մասին:

«Ձայնալարերը մկաններ են, սիրտը նույնպես մկան է։ Սա ինձ ամենից շատ է վախեցնում։ Քանի որ այս ախտորոշման հաճախականությունը միլիոնից մեկ դեպք է։ Գիտնականները բավականաչափ հետազոտություններ չեն կատարել, քանի որ այն չի առնչվել այդքան շատ մարդկանց վրա»,- ասել է Կլոդետ Դիոնը: