Միասեռականությունը հիվանդություն չէ. տեսանյութ

Միասեռականությունը հիվանդություն չէ. տեսանյութ
ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս, MHS հոգեկան առողջության ծառայության տնօրեն Արամ Հովսեփյանը, հակադարձելով ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանի այն մտքին, որ միասեռականությունը հիվանդություն է, և եկեղեցին պատրաստ է այն բուժել, ասաց, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այն հիվանդություն չի համարվում, քանի որ այն չի խանգարում մարդու որևէ գործունեությանը։ «Մենք ունենք հիվանդությունների միջազգային դասակարգում, որը ընդունված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որը համարվում է, որ արտահայտում է բժիշկների ու գիտնականների ճնշող մեծամասնության կարծիքը։



Այս դասակարգումով միասեռականությունը հիվանդություն չի համարվում, որովհետև այն չի խանգարում տվյալ մարդու որևէ գործառույթի։ Հիվանդություն է համարվում վիճակը, որը խանգարում է մարդու որևէ գործառույթը՝ լինի ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական և այլն, այս վիճակը որևէ գործառույթի չի խանգարում՝ ներառյալ նաև բազմացման գործառույթը, այսինքն՝ մարդիկ ունակ են բազմանալու հետերոսեքսուալ ճանապարհով, եթե նրանք այդ մտադրությունն ունեն։ Մենք գիտենք շատ միասեռականներ, որոնք ամուսնանում են, երեխաներ են ունենում, այսինքն՝ գիտական տեսանկյունից սա հիվանդություն չէ։ Կան մարդիկ, ովքեր սրա հետ չեն համաձայնում, քանի որ թեման շատ խնդրահարույց է, միշտ ինչ որ դիսկուսիաներ են տեղի ունենում թեմայի շուրջ»: