Կեցցե Դավիթը (Սանասարյան), որի խոսքը իրավապահների համար օրենք է, և այն գործ են դարձնում

Կեցցե Դավիթը (Սանասարյան), որի խոսքը իրավապահների համար օրենք է, և այն գործ են դարձնում
Դավիթ Սանասարյանը, որ նախկին ակտիվիստ էր, նախկին ժառանգական, ներկայումս Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետ, վաղվա ՔՊ կուսակցական պատգամավոր, ինքն իրեն է վերագրել մի շարք իրար հետ կապ չունեցող լիազրություներ: Հաճախ է իրեն «դնում է» դուխով Նիկոլի տեղը և ճնշում գործադրում համայնքի ղեկավարի նկատմամբ, գործի դնելով անօրինականությունների սեփական մեքենան:



Նախ, Դավիթը հայտնվեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, բառացիորեն ստիպեց, որ համայնքի գործող ղեկավարը հրաժարական տա: Ուրցաձորում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց իր թիմակիցներից մեկին, ով այդ բնակավայրի և ղեկավարման ոլորտի հետ որևէ առնչութուն չունի:



Այնուհետև «ամենակարող» Դավիթը «գործուղվեց» Անիի համայնքի Մարալիկ բնակավայր, պահանջելով ղեկավարի հրաժարանկը, այստեղ նա լուրջ դիմադրության հանդիպեց:



Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի հաջորդ կանգառը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում էր: Այստեղ 11 տարվա համայնքի ղեկավարի առաջ հստակ պայման դրվեց, կամ պետք է հրաժարական տաս, կամ նրա ընտանիքի անդամները տղաները, թոռները ճաղերի հետևում կհայտնվեն: Այս մասին անգամ բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում: Այս խոսակցությունից կարճ ժամանակ անց, կալանավորվեց Ազատամուտի համայնքի ղեկավարի որդին՝ Ռոբերտը: Զարմանալին այն չէ, որ նրան կալանավորել են, այլ այն, որ երբ ընթերցում ես իրապահների տարածած հաղորդագրությունը, տպավորություն է, որ Հայաստանում 37 թիվն է, երբ հակառակ բևեռում գտնվող համագյուղացու, անգամ հարևի բանավոր խոսքը հիմք ընդունելով մարդուն կալանավորում, կամ աքսորում են:



Ի վերջո, մինչև երբ պետք է մարդիկ հայտնվեն Նիկոլի ու Դավիթի կամայականությունների թակարդում:



**Ազատամուտի և ազատամուտցիների ճակատագրով մտահոգ՝ Աշխեն Պապյան**