«Յուքոմը» դադարեցրել է «Շանթի» հեռարձակումը

«Յուքոմը» դադարեցրել է «Շանթի» հեռարձակումը
«Յուքոմ» կապի օպերատորը դադարեցրել է իր տիրույթով «Շանթ» հեռուստաընկերության հեռարձակումը։ «Շանթի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հայկ Կիրակոսյանին հարցրինք, թե ո՞րն է պատճառը․



««Շանթ» ՀԸ-ն և «Ռոստելեկոմը» սկսում են ռազմավարական նոր համագործակցություն, որը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ լրիվ նոր որակի ու մակարդակի հեռուստածրագրերի արտադրություն ու տարածում սկսել, իսկ «Յուքոմ»-ի հետ կապված՝ այդ ամենը արդեն թելադրված է ոլորտում առկա նախադեպերով և դաշտի հավասարակշռման անհրաժեշտությամբ։ Նախադեպերը հետևյալն են, որ ժամանակին «Ռոստելեկոմով» դադարեցվել է «Արմենիա» ՀԸ-ի հեռուստաարտադրանքի տարածումը, արդյունքում հիմա հավասարակշռությունը վերկանգնվում է Հայաստանում»։



Իսկ «Յուքոմն» էլ դադարեցման մասով հետևյալ պարզաբվանումն է ներկայացնում․



«Մշտապես ջանալով հեռուստատեսային ծառայության նվազագույն սակագնային փաթեթներում ընդգրկել բոլոր հայկական և արտասահմանյան հանրային հեռուստաալիքները՝ Ucom ընկերությունն սկզբունքորեն նախընտրում է չխախտել գին-որակ-բովանդակություն համաչափությունը: Հաշվի առնելով վերոնշյալ պահանջը՝ Ucom ընկերությունն ստիպված է դադարեցնել «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումն անորոշ ժամկետով։ Հավելենք, որ Ucom-ը պատրաստ է վերսկսել նշյալ ալիքի վերահեռարձակումը հայկական ալիքների շարքում իրավատիրոջ ցանկության դեպքում` ինչպես դա եղել է տարիներ շարունակ»։