«Թվիթերը» նոր ֆունցիաներ կավելացնի․ Քանյե Ուեսթ

«Թվիթերը»  նոր ֆունցիաներ կավելացնի․ Քանյե Ուեսթ
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատմել է, որ «Թվիթերի» հիմնադիր Դեք Դորսին նախատեսում է սոցկայքի վերածրագրավորում։ Այս մասին հայտնում է** **[**Mediaite**](https://www.mediaite.com/online/kanye-west-says-jack-dorsey-working-on-reprogramming-twitter-to-allow-people-to-remove-followers-and-likes/)-ն։ Ըստ հրապարակման, Ուեսթը ասել է, որ Դորսիի հետ խոսել է հոկտեմբերի 13-ին եւ իմացել, որ սոցկայքը հնարավորություններ է ավելացնելու՝ հեռացնել բաժանորդին կամ նրա դրած «լայքը»։



Փոփոխությունները նախատեսվում է անել չորս ամսվա ընթացքում։



Հիշեցնենք, որ Ուեսթը ջնջել է իր օգտահաշիվները եւ դուրս եկել սոցկայքերից։