Հայտնի է, թե երբ Պուտինը կայցելի Ֆրանսիա

Հայտնի է, թե երբ Պուտինը կայցելի Ֆրանսիա
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ այս տարի նոյեմբերին Ֆրանսիայում տեղի է ունենալու Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ եւ այդ միջոցառումների հետ կապված էլ, ամենայն հավանականությամբ, Պուտինը կայցելի Փարիզ։ Նշենք, որ միջոցառումները նախատեսված են նոյեմբերի 11-ին։