«Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց

«Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Մարտի 1 -ի գործով Հատուկ քննչական ծառա­յություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած եւ հայտնի իրա­դարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մար­տի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյա­նին:



Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավվածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որ­տեղ են նրանք տեղակայված եղել եւ այլ հարցեր: 

Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականնե­րից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավվածության հարցի մասին՝շեշտը դնելով այդ հանգամանքի վրա:



Իսկ ինքը՝  Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_